ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը դիմում է որոշակի այլ քայլերի, և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով. Հովհաննիսյան

Իրանը դիմում է որոշակի այլ քայլերի, և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով. Հովհաննիսյան

Իրանը դիմում է որոշակի այլ քայլերի, և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե Իրանը հակամարտող կողմերին զգուշացրել է, որ եթե իր տարածք դարձյալ ռումբեր ընկնեն, կդիմեն կոշտ միջոցների:
 
Հովհաննիսյանը նշեց նաև, որ օր չկա որ մեր զինված ուժերը ադրբեջանական ինչ-որ օբյեկտ շարքից չհանեն։ ՛՛Մեր զորքերն օր ու գիշեր հերոսական դրվագներ են ներկայացնում, որոնք նույնիսկ չենք էլ հասցնում ձեզ ներկայացնել՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: