հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում լայնածավալ ՀՕՊ զորավարժություններ են

Իրանում լայնածավալ ՀՕՊ զորավարժություններ են

Իրանում մեկնարկել է «Modafean Aseman Velayat» կոդային անվանումով լայնածավալ զորավարժություն, որն ընդգրկում է երկրի տարածքի կեսից ավելին և ընթանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի օպերատիվ ղեկավարման շտաբի վերահսկողությամբ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

«Զզորավարժությունների գլխավոր նպատակը Իրանի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է», - հայտարարել է Իրանի ՀՕՊ ուժերի ներկայացուցիչ գեներալ Աբաս Ֆարաջփուրը։

Հակաօդային պաշտպանության ուժերի վարժանքները հատկապես կենտրոնցած են անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու վրա։

Զորավարժության ընթացքում առաջին անգամ օգտագործվել են ամբողջովին իրանական արտադրության և նոր սերնդի սարքավորումներ ու զինատեսակներ։

  • Կիսվել: