երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իրանում ՀՀ դեսպանը տարածաշրջանի անվտանգությունն է քննարկել ԻԻՀ «Լրատվության դեսպանների» հետ

Իրանում ՀՀ դեսպանը տարածաշրջանի անվտանգությունն է քննարկել ԻԻՀ «Լրատվության դեսպանների» հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին, որը նպատակադրված է խորացնել համագործակցությունն Իրանում հավատարմագրված դեսպանների և ԻԻՀ ԶԼՄ-ների միջև: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Կենտրոնի և իրանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում դեսպան Հակոբյանը, ընդգծելով հանրային դիվանագիտության դերը՝ որպես հասարակությունների միջև վստահություն ձևավորելու և փոխադարձ ընկալումը խորացնելու գործիք, կարևորել է կենտրոնի հետ համագործակցության ծավալումն ու խորացումը:

Հարց ու պատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության նախաձեռնած խաղաղության օրակարգին, տարածաշրջանային անվտանգությանն ու միջազգային զարգացումներին:

  • Կիսվել: