երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Իրանում ՀՀ դեսպանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Իրանում ՀՀ դեսպանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ:
 
Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը։ 

  • Կիսվել: