հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանն ընդգծել է ԼՂ ճգնաժամի լուծման գործընթացում արտաքին ուժերի չմիջամտելու անհրաժեշտությունը

Իրանն ընդգծել է ԼՂ ճգնաժամի լուծման գործընթացում արտաքին ուժերի չմիջամտելու անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումներում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործընթացում արտաքին ուժերի չմիջամտելու անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Բոնիադ Հոսեյնովը և Հայաստանի հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն Իրանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում առանձին հանդիպումներ են ունեցել կենտրոնի տնօրեն Հեսամեդդին Աշնայի և Կովկասյան հարցերով մի խումբ փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բանակցել են խաղաղության հեռանկարի և երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդման շուրջ:

Հանդիպման ժամանակ Հեսամեդդին Աշնան, ընդգծելով Ղարաբաղյան հարցում  չեզոքություն պահպանելու  Իրանի դիրքորոշումը և արտատարածաշրջանային տերությունների չմիջամտելու անհրաժեշտությունը, հայ և ազերի կողմերին կոչ է արել հարգել միջազգային օրենքները և հավատարիմ մնալ հրադադարին ու ջանքեր գործադրել հակամարտությանը վերջնական լուծում տալու համար:

Անդրադառնալով վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների  փոխհատուցման և տևական զինադադարի  անհրաժեշտությանը, Աշնան հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի շահերին ուղղված երկկողմ համագործակցության խորացմանն ու խաղաղության ամրապնդմանը:

Հայաստանի  և Ադրբեջանի դեսպանները  կարևորելով  Իրանի հետ պատմամշակութային կապերը, ցանկություն են հայտնել  ընդլայնել Իրանի հետ բազմակողմ հարաբերությունները:

  • Կիսվել: