հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանն աջակցում է Երեւանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան

Իրանն աջակցում է Երեւանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան

Իրանն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին համապատասխան, այդ թվում՝ տարածաշրջանի բոլոր բնակիչների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավունքների նկատմամբ հարգանքի։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը, փոխանցում է Mehr-ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով եղել է Բրյուսելում։ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում մայիսի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով հայտարարություն էր տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: