ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանն աջակցում է այնպիսի ձևաչափերի, ինչպիսին է 3+3-ը. Շամխանի

Իրանն աջակցում է այնպիսի ձևաչափերի, ինչպիսին է 3+3-ը. Շամխանի

Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է Mehr-ը:

Նշվում է, որ նա հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում աշխարհաքաղաքականության փոփոխման:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ երկիրը վարում է հարևան և տարածաշրջանային երկրների հետ կապերի խորացման քաղաքականություն՝ հավելելով, որ Հայաստան իր այցի հիմնական նպատակը Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների ամրապնդումն է:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշտել է, որ ներտարածաշրջանային համագործակցության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանն աջակցում է այնպիսի ձևաչափերի, ինչպիսիք են 3+3 (Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը):

Հաղորդվում է նաև, որ Շամխանին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն տևական խաղաղության՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Շամխանին ասել էր. ՛՛Պետք է հարգվեն տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՛՛:

 

  • Կիսվել: