հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանի փոխնախագահը Ադրբեջանի վարչապետի հետ քննարկել են համատեղ նախագծերի կյանքի կոչումը

Իրանի փոխնախագահը Ադրբեջանի վարչապետի հետ քննարկել են համատեղ նախագծերի կյանքի կոչումը

Իրանի Իսլամական Հանրապետության  նախագահի առաջի  տեղակալ Էսհաք Ջահանգիրին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Այս մասին գրում է egionmonitor.com-ը։

Հաղորդվում է, որ պաշտոնյաները անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝  Ջահանգիրին Իրանին ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին, միաժամանակ ընդգծել, որ Թեհրանը պատրաստ է Բաքվի հետ փոխանակել վիրուսի դեմ պայքարի իր փորձը։ Ջահանգիրին Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել նաև համավարակի պայմաններում երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան իրականացման համար։ 

Իրանցի պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ կողմերը  կիրականացնեն համատեղ պայմանավորավծություններն ու նախագծերը, այդ թվում՝ Կասպից ծովում նավթային համատեղ նախագծերը, Ռաշտ-Աստարա երկաթուղու և Աստարաչայ գետի վրա կամուրջի կառուցումը։ 

Իր հերթին Ասադովը նշել է, որ հունիսին տեղի կունենա Աստարաչայ գետի վրա կառուցվելիք կամուրջի հիմնարկեքի արարողությունը։ Ադրբեջանի վարչապետը հույս է հայտնել, որ խոչընդոտները կվերացվեն և կիրականացվեն նաև մյուս նախագծերը։ Պաշտոնյաները քննարկել են նաև երկու երկրների քաղաքացիների հայրենիք վերադաձի կազմակերպման,  ինչպես նաև բանտարկյալների տեղափոխման հարցեր։

 

  • Կիսվել: