չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Իրանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Իրանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահ ընտրվելու առիթով, տեղեկացրել է իրանական Mehr գործակալությունը։

Շնորհավորական ուղերձում Ռայիսին երկու երկրի ժողովուրդների պատմական և մշակութային կապերը, բարեկամական հարաբերությունները որակել է «ամուր և հուսալի հիմք» երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման համատեքստում։

  • Կիսվել: