Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում փոխըմբռնման մի շարք հուշագրեր են ստորագրվել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում փոխըմբռնման մի շարք հուշագրեր են ստորագրվել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության Սննդի և դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Այն կխթանի երկկողմ համագործակցությունը բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում, մասնավորապես՝ Հայաստանում և Իրանում գրանցված բժշկական արտադրանքի անվտանգության, որակի և արդյունավետության մասին տվյալների, փորձի և գիտելիքների փոխանակում և այլն։


