շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի հետ խոշոր ծրագրեր կան. Տիգրան Ավինյան

Իրանի հետ խոշոր ծրագրեր կան. Տիգրան Ավինյան

ԱԺ-ում Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարներին անդրադառնալով՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ Իրանի գործընկերների հետ խոշոր ծրագրեր կան:

«Առաջինը Պարսից ծոց - Սև ծով ծրագիրն է: Նիստերից մեկը տեղի ունեցավ 1-2 ամիս առաջ, և հաջորդ նիստը տեղի է ունենալու Բուլղարիայում: Դա ենթակառուցվածքային ծրագիր է, որն ապահովելու է Պարսից ծոցի և Սև ծովի կապը և բեռնափոխադրումների դյուրին ընթացքը:

Երկրորդ ծրագիրը էներգետիկ ոլորտում է. մենք այս պահի դրությամբ իրականացնում ենք բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքները Իրանի հետ և ունենք գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման համաձայնագիր իրանական կողմի հետ: Այս փուլում նաև բանակցվում է այդ համաձայնագրի երկարացման հարցը:

Իրականում այս խոշոր ծրագրերին ի հավելումն նաև որոշ չափով աճում է մեր առևտրաշրջանառությունը, իսկ ստեղծված պայմաններում երկուստեք մենք կարևորում ենք տվյալ նախագծերի առաջխաղացումը և հնարավոր ավելի արագ ընթացքը»,- ասաց Ավինյանը: 

  • Կիսվել: