երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իրանի ԳՇ պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը

Իրանի ԳՇ պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ:

Ինչպես հայտնել են դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության երկկողմ բազմոլորտ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

 

Բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադին շնորհավորել է Գրիգոր Հակոբյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ հարևանների հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականության շրջանակում ԻԻՀ համար առանձնակի նշանակություն ունի կապերի զարգացումը ՀՀ հետ:

իի.jpg (218 KB)

Իրանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը:

Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը միտված ՀՀ կառավարության ջանքերը և նշել, որ այդ համապատկերում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հարաբերությունների առավել խորացումը հարևան ու բարեկամ Իրանի հետ:

  • Կիսվել: