երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանի դիրքորոշումը հստակ է. երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն․ Բաղային՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Իրանի դիրքորոշումը հստակ է. երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն․ Բաղային՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային։

Նա ասել է, թե «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե քաղաքական հարց է, այլ, ավելի շուտ, տեխնիկական խնդիր, որն ունի երկու երկրների միջև շատ առանձնակի նշանակություն:

«Իրանի դիրքորոշումն անփոփոխ է։ Թեհրանը ողջունում է տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն մենք ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն»,-ընդգծել է Բաղային։

Նա հավելել է, որ իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններով պայմանավորված: «Հնարավոր է, որ մոտ ժամանակներս մեր պատվիրակությունը համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այցելի Թուրքիա՝ այդ հարցը մանրամասն քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը կլուծվի առաջիկայում»,- ընդգծել է նա։

  • Կիսվել: