երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրանի դեսպանը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը

Իրանի դեսպանը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, գրում է parstoday.ir-ը:

Իրանը և Հայաստանը բազմաթիվ կապեր ունեն երկու երկրների միջև երկարամյա հարաբերությունների շնորհիվ. Չնայած տարածաշրջանային լարվածության պատճառով առաջացած որոշ խնդիրների առկայությանը, այս դրական անցյալն արդյունավետ է եղել տարբեր ասպեկտներում երկու երկրի հարաբերություններում։

Այդ իսկ պատճառով, Հայաստանը հարևան երկրների շարքում լավ դիրք ունի Իրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան՝ Մեհդի Սոբհանին «Սիվիլ Նեթ» կայքին տված հարցազրույցում ընդգծել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը և ասել, որ Հայաստանն ու Իրանը կարող են ավելացնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց նախագծի ծավալը։

Սոբհանին հավելել է, որ Իրանի և Հայաստանի միջև գազատար կա, և երկու ամիս առաջ երկարաձգվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը։

Հայաստանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, որն անցյալ տարի կազմել է 711 մլն դոլար, այս տարի կհասնի 1 մլրդ դոլարի։

Իրանը Հայաստան ապրանքների խոշորագույն արտահանողներից է. Իրանն ունի նաև առևտրային կենտրոն Հայաստանում։

 

  • Կիսվել: