երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան առիթ դարձավ Իսլամական Հանրապետության համար՝ արտահայտելու իր տեսակետը կովկասյան տարածաշրջանում հակամարտությունները տարածաշրջանային ներուժի միջոցով լուծելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, փոխանցում է IRNA-ն։

Նրա խոսքով, այցը տեղի է ունեցել երկու հարեւան երկրների միջև բանակցությունների և շփումների շարունակության շրջանակներում՝ երկկողմ հարաբերությունների և կովկասյան տարածաշրջանում զարգացումների վերանայման նպատակով։

Նրա խոսքով, Իրանը մեծ նշանակություն է տալիս Կովկասում տիրող իրավիճակին, և հայ պաշտոնյայի այցն Իրան կայացել է այդ հարցերը քննարկելու նպատակով։ Նա նշել է, որ Թեհրանը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտությունների դադարեցումը, ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգային եւ աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի վերջին հայտարարություններին, նա ասել է, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որոնք օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և արտատարածաշրջանային միջամտությանը:

«Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի սահմանների վերաբերյալ միանգամայն պարզ է. Մենք բազմիցս արտահայտել ենք մեր տեսակետը։ Մենք հավատում ենք, որ բոլոր կողմերի պատասխանատու ջանքերը պետք է լուծեն վեճերը քաղաքական և խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Կովկասում խնդիրները լուծելու համար։

Նրա խոսքով, Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը պատրաստվում է այցելել Իրան, այցի ստույգ ժամկետը կհայտարարվի իր ժամանակին։ Նա նաև ասել է, որ ծրագրված այցից բացի, ներկայումս ընթանում են երկկողմ քննարկումներ մի շարք հարցերի շուրջ՝ նշելով, որ դրանցից առանցքային են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսումը և կովկասյան տարածաշրջանում զարգացումները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: