հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ դեսպանություն

Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ դեսպանություն

Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում ունեցավ մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

 

Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունեց ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:

Հանդիպումների ընթացքում քննարկվեց գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնություն ձեռքբերեցին ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:

Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում: Փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկեցին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:

  • Կիսվել: