հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրականում «Սասնա ծռերը» սպասարկում են Թուրքիայի շահերը․ «Հրապարակ»

Իրականում «Սասնա ծռերը» սպասարկում են Թուրքիայի շահերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» կամ ԱԺԲ խմբավորումը, որը Հայաստանում ագրեսիվ հակառուսական քաղաքականություն է իրականացնում, թվում է, թե սպասարկում է Արեւմուտքի, ԱՄՆ շահերը, սակայն իրականում «ծռերը» սպասարկում են Թուրքիայի շահերը: Այդ մասին բացահայտ խոստովանում են շարքային կուսակցականները:

Մենք տեղեկացանք, որ վերջերս մի միջոցառման ժամանակ «ծռերի» ներկայացուցիչը «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանի հետ զրույցի ընթացքում հետաքրքրվել է, թե իրենք ինչ կողմնորոշում ունեն, ապա խոստովանել, որ իրենք պայքարում են, որ օր առաջ Թուրքիան Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից եւ Հայաստանից ու ինքը գրավի նրա տեղը: Արսեն Բաբայանին հարցրինք` եղե՞լ է արդյոք նման զրույց «Սասնա ծռերի» անդամի հետ։ «Մասնավոր զրույցների մասին հրապարակային չեմ խոսում: Միակ բանը, որ կասեմ՝ ինձ համար անընդունելի գաղափարներ ուներ այդ անձը», - ասաց նա՝ չցանկանալով նշել զրուցակցի անունը»։

  • Կիսվել: