Իրականում անկլավների առումով մեր խոսույթը և մոտեցումը չի փոխվում. Վահագն Ալեքսանյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Պոպուլիզմը էնպիսի բան է, որ անկլավների թեմայով հերթական ճոռոմ-ճոռոմ խոսողին, որ ասես.- «Այ դու սրիկա հողատու, փաստորեն Արծվաշենի վերադարձը չես ուզում, հա՞»,- պլշած կնայի դեմքիդ, հետո կամաց-կամաց կփորձի ճամարտակել, թե՝ բայց Արծվաշենը ստրատեգիկ առումով այդ նշանակությունը չունի...
Ու այդտեղ, երբ վրա բերես. «Ո՞նց, փաստորեն հայրենի հողը պրագմատիկ համեմատության մեջ ես դնու՞մ, այ դու հայրենադավ դավաճան»,- երևի թե, այլևս չխոսի։
Իսկ, իրականում, անկլավների առումով մեր խոսույթը և մոտեցումը չի փոխվում։ Կա քաղաքական մոտեցում, որը կիրառելի է, սակայն միայն այն տարածքների համար, որոնց առումով կլինի իրավական հիմնավորում։