չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Իր դեմ դատական վճռից հետո Արսեն Թորոսյանը չի պատրաստվում հերքել իր խոսքերը և ներողություն խնդրել Արա Մինայսանից

Իր դեմ դատական վճռից հետո Արսեն Թորոսյանը չի պատրաստվում հերքել իր խոսքերը և ներողություն խնդրել Արա Մինայսանից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է իր դեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի դատական հայցին, որը Երևանի ընդահանուր իրավասության դատարանը բավարարել էր։

Այսօր Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել ստորին ատյանների որոշումը, որը պարտավորեցնում է նախարարին հրապարակային հերքել և ներողություն խնդրել նախկինում Մինասյանի հասցեին օնլայն հարթակներով հնչեցչած, ըստ դատարանի որոշման, "զրպարտանքի" համար։

Անրադառնալով դատական վճռին նախարարն այսօրվա ուղիղ եթերում, մասնավորապես, ասել է․

«Ես հիմա պարզապես ցանկանում եմ հայտարարել, որ ես այդ վճռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում և ևս մեկ անգամ կվերահաստատեմ՝ այն ինչ ասել եմ այդ ուղիղ եթերների ժամանակ։ Ավելին, նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ-ի ժողովրդի մեծամասնության վստահաությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների, թե պրոցեդուրալ առումով, թե անձերի առումով, որոնք որ շարունակում են դատական վճիռներ ընդունել։ 

Այս չակերտավոր հաղթանակը շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը՝ Արա Մինասյանին, և խնդրում եմ նրան վերադառնալ հայրենիք և պատասխանել քննչական մարմինների հարցերին, թե չէ ստացվում է, որ ես պետք է ներողություն խնդրեմ մի բանի համար, որ կարծես թե չեմ արել, այսինքն հերքեմ, որ չարաշահումներ եղել»։ 

Նշենք, որ 2019-ի հուլիսի 27-ին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ աշխատանքից հեռացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին՝ կատարած խոշորամասշտաբ չարաշահումների համար։ 

«Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ բանդայի մի մասը ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի աթոռից: 99 տոկոս վստահ եմ, որ կան քրեական տարրեր, քանի որ գումարները շորթվել են պետությունից»,- ասել էր Թորոսյանը՝ անրադառնալով ի պաշտպանություն Մինասյանի կազմակերպված բողոքի ակցիային:

Մինասյանը դատական ատյաններում բողոք է ներկայացրել Թորոսյանի նկատմամբ՝ պահանջելով նրան հերքել ու ներողություն խնդրել իր հասցեին հնչեցչրած զրպարտանքների համար։ Դատական երեք ատյանները բավարարել են Միանսյանի հայցը։ 

Նշենք նաև, որ Մինասյանի նկատմամբ քրեական գործ կա հարուցված խոշորամասշտաբ յուրացումների հիմքով, սակայն նա լքել է հանրապետության տարածքը և չի ներկայանում քննչական գործողություններին։ 

Հիշեցնենք, որ Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ ՀՀ-ի Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը։  

 

  • Կիսվել: