կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ինքնիշխան Հայաստանը» ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը

«Ինքնիշխան Հայաստանը» ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե ովքեր են ընդգրկված ցուցակում. «Կուսակցությունը գլխավորում եմ ես, որից հետո Սուրեն Պողոսյանը, Նարինե Մարտիրոսյանը, Հովսեփ Ղազարյանը, Ավետիս Ավետիսյանը, Համասփյուռ Ավագյանը, Սերգեյ Դալաքյանը, Արման Պետրոսյանը եւ այլ անձինք»,- հայտնեց նա։

Սանասարյանը բացառեց կոալիցիա կազմելը նախկին ու ներկա իշխանությունների հետ: «Մնացածի հետ կարելի է քննարկել»,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: