կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինֆեկցիոնի բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի

Ինֆեկցիոնի բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, և դրանով պայմանավորված՝ կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ՝ բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- հայտնում են նախարարությունից:

  • Կիսվել: