ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոսկվայում կառուցվող ինֆեկցիոն հիվանդանոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Մոսկվայում կառուցվող ինֆեկցիոն հիվանդանոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Մոսկվայի Վորոնովսկոյե բնակավայրում ինֆեկցիոն հիվանդանոցի կառուցման ժամանակ հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, ներկայացված տվյալների համաձայն այրվել է շինհրապարակում գտնվող մի քանի վրան, աշխատողներից մեկը հրդեհի հետևանքով մահացել է:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Հրդեհի պատճառները պարզվում են:

Տեեղեկացնենք, որ հիվանդանոցի կառուցումը սկսվել է մարտի 12-ին` կապված կորոնավիրուսի տարածման հետ: 43 հա տարածք զբաղեցնող հիվանդանոցում պետք է լինեին մի քանի բաժանմունքներ՝ բուժական, վերակենդանացման և ծառայողական։ Նախատեսվում էր կառուցել նաև բժիշկների հանրակացարան: Բժշկական կենտրոնի շուրջ ծրագրվում էր 15 կիլոմետրանոց ավտոճանապարհ կառուցել: 

  • Կիսվել: