հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ինձ շատ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը. Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար 

Ինձ շատ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը. Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար 

Մեծ Բրիտանիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու հանրապետությունների ղեկավարների ջանքերը:

Այդ երկրի՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Ինձ շատ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը, որը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու նրանց մտադրությունը։

Ինչպես ես ընդգծել եմ երկու երկիր կատարած իմ վերջին այցի ժամանակ, Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է պատմական և տևական խաղաղության հասնելու նրանց ջանքերին՛՛։

 

 

  • Կիսվել: