շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պատրաստվել զանգվածային ընդվզման. իշխանությունն ուզում է վերահաշվարկ իրականացնել. Թևանյան

Պատրաստվել զանգվածային ընդվզման. իշխանությունն ուզում է վերահաշվարկ իրականացնել. Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, թե իրեն հասած տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են վաղը ձայների վերահաշվարկ անել:

«Իշխանությունը վաղը վերահաշվարկ կանի, ուզում են կեղծել ու վերանայել ընտրությունների արդյունքները: Ժողովուրդն իր քվեով ՔՊ-ին դարձրեց փոքրամասնություն։ Եթե վաղը հանկարծ Նիկոլենք իրենց օգտին կորոշեն գողանալ մեկ մանդատը, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի քվեին»,- նշել է նա՝ իրեն ձայն տվողներին հորդորելով պատրաստվել զանգվածային ընդվզման: 

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: