Ինձ հանգիստ թողեք. Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորությանը
Այսօր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունն է: Քիչ առաջ սգո սրահ եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով եկել էր նաև երեկ երեկոյան:
Ավտոմեքենայից իջնելուց հետո երրորդ նախագահը մի քանի րոպե կանգնեց սգո սրահի մոտ, հետո թիմակիցների ուղեկցությամբ մտավ սրահ:
«Խնդրում եմ ինձ հանգիստ թողեք, հա՞: Կգա ժամանակ, ինչ հարցի ուզեք, կպատասխանեմ»,-ասաց նախագահը՝ դիմելով լրագրողներին։