երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ոչ, ամեն ինչ չի արվել, որ պատերազմ տեղի չունենա. Նիկոլ Փաշինյան

Ոչ, ամեն ինչ չի արվել, որ պատերազմ տեղի չունենա. Նիկոլ Փաշինյան

Կա քրեական գործ, որը գտնվում է դատարանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես 117 հազար զորքից չգտնվեց 5 հազար զորք, որ պահեր Շուշին:

«Եթե գործը Շուշիի դրվագով հասել է դատարան, ուրեմն դրա համար եղել են հիմքեր: Սա շատ ծանր դրվագ է ինձ համար: Կան շահարկումներ, որ ես նոյեմբերի 9-ի երեկոյան գրել եմ, որ Շուշիում եղել են մարտեր: Որոշ գործընկերներ փորձում էին իմ ելույթի եւ այդ գրառման միջեւ  հակասություններ գտնել: Ոչ մի հակասություն չկա, ես դրա պատասխանն իմ ելույթում տվել եմ: Մայիսի 10-ին, երբ կառավարության շենքը տակնուվրա արած էր, այդ պայմաններում ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք: Ես հարցրել եմ ինչու, ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմով կպատասխանեմ»,-ասաց նա:

Փաշինյանը  հայտարարեց, որ իր համար շոկ էր դասալքության կամ դրան նմանվող դեպքերի բավականին շոշափելի ծավալը. «Դա քրեական հանցագործություն է, բայց մյուս կողմից  բարձրաստիճան զինվորականի կողմից խուճապ է տարածվել, թե հողերը տված ա, թողեք գնացեք, անիմաստ մի կանգնեք: Այս ամենը խոսում է լուրջ համակարգային պրոբլեմի մասին: 5-րդ շարասյան մասին խոսակցությունները հենց նման դեպքերից են ծնվել:

Անօդաչուները հուլիսյան դեպքերի ժամանակ էլ կային: Այստեղ շատ հարցեր են ծագում, բայց այս հարցերում պետք է լինել չափազանց զգույշ»,-ասաց վարչապետը:

Նա մի դրվագ պատմեց. «գործ է հարուցվում, հանգամանքներ են պարզվում, բարձրաստիճան զինվորականը ներգրավվում է որպես մեղադրյալ ու ասում է՝ հա, ես մեղավոր եմ, դատեք ինձ: Թվում է՝ ամեն ինչ նորմալ է, բայց հարցը մնում է՝ ինչո՞ւ ես այդպես արել: Այս հարցը պատասխան չունի: Ցանկացած դեպքում պետք է լինի մոտիվացիա»:

Հարցին, թե արդյոք ամեն ինչ արվել է, որ պատերազմ տեղի չունենա, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ ամեն ինչ չի արվել: Ամեն ինչը կլիներ այն, որ մենք գնայինք եւ Ադրբեջանի նորանոր պահանջները բավարարեինք: Բայց եթե հարցնեք՝ վստա՞հ եք, որ այդ դեպքում պատերազմ տեղի չէր ունենա, ես վստահ չեմ կարող ասել: Բայց որ քաղաքական ղեկավարությունը այդ ուղղությամբ գործել է ամբողջ ջանադրությամբ, այտեղ ոչ մի րոպե կասկած մի ունեցեք:

  • Կիսվել: