շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինձ համար մեծ հարց է, թե ինչպես ադրբեջանցիները հայնտնվեցին Շուշիի մոտակայքում. Քոչարյան

Ինձ համար մեծ հարց է, թե ինչպես ադրբեջանցիները հայնտնվեցին Շուշիի մոտակայքում. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչպես թշնամին հայտնվեց Շուշիում: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահն ասաց 5-րդ ալիքին տված հարցազրույցում:

Նախ, անդրադառնալով մեղադրանքներին, որ վատ ժառանգտություն են թողել նախորդ իշխանությունները, և այս իշխանությունն այլ ելք չուներ, Քոչարյանը նշեց. ՛՛Դուք այս 2,5 տարվա ընթացքում մի ճշմարիտ խոսք լսած կա՞ք այս իշխանությունից, ես չեմ լսել: Վերջում ոնց որ ասաց, որ ինքն է մեղավոր, ու սա ադալժենիայով՝ կոպիտ ասած, թե ոնց որ հա էլի, որ տենց եք ասում՝ հա: Ո՞վ է մեղավոր. չեմ էլ ուզում այդ հարցին... բացարձակապես սուտ են ասում։ Իրենք ստացել են շատ լավ իրավիճակ բանակցային գործընթացում ու պետք էր ոչ թե զրոյական կետից սկսել, այլ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանագիրն ամրացնել, որը հենց պատերազմի վերսկսման կանխարգելիչ միջոցառումներ էին ենթադրում, ոչ թե գնար ինչ-որ լիֆտերում կասկածելի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեր: Այդ տեսանկյունից շատ լավ ժառանգություն է ստացել՝ և՛ բանակցային գործընթացում, և՛ բանակում, ուղղակի պետք էր ոչ թե փոխել այն պայմանագրերը, որոնք նախատեսված էին, օրինակ՝ հակաօդային համակարգերի մասին, այլ եղած պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչեր և ավելի խորացներ, մի բան էլ ավելացներ՛՛:

Խոսելով Շուշիի անկման մասին՝ նա ասաց. ՛՛Ինձ համար ոչ միայն հասկնալի չէ, թե ոնց Շուշին հանձնվեց, ինձ համար ավելի մեծ հարց է առաջացնում, թե ոնց իրենք հայտնվեցին Շուշիի մոտակայքերում: Ջաբրայիլից պիկապներով ոտքով մտել են Հադրութն են գրավել, Հադրութից Էդիլու, Էդիլուի ենթաշրջանը Հադրութի, այնտեղից մտել են Ֆիզուլի, Ֆիզուլիից գրավել են Տող գյուղը, Մեծ Թաղլարը, անցել են Մարտունու շրջանի Շեխեր գյուղ, ամբողջ Ասկերանի ենթաշրջան, Ավետարանոց ու շրջակա գյուղերով և հասել են Քարին տակ են հայտնվել: Եվ ոչ մի տեղ այդ ամբողջ ընթացքում, դա տևեց մոտավորապես մի երկու շաբաթից ավելի, որևէ տեղ նոր բնագիծ չի կառուցվել, չեն կանգնեցրել, ինչ-որ փոքր ուժերով փորձում էինք ինչ-որ բան անել այնտեղ: Այդ ընթացքում Վիտալի Բալասանյանն առաջարկեց այդ ամբողջ ֆրոնտի պատասխանատվությունն իր վրա դնել, չդրին: Ես այդ հարցերի պատասխանները չունեմ, թե ինչու այդպես եղավ:

Մեկ շաբաթ Ղարաբաղում բոլորը խոսում էին ինչ-որ մի օպերացիայի մասին, որով պետք է… դուք պատեկարացրեք քարտեզի վրա Հադրութ, էդիլու. օձի պես շատ երկար այնպիսի մի վիճակ էր, որ նույնիսկ զարմանում էիր, թե իրենք ոնց են իրենց թիկունքն ապահովում, ո՞նց են վիրավորներին հանում, և մենք չկարողացանք որևէ տեղ դեմն առնել: Խոսում էր ինչ որ օպերացիայի մասին, նույնիսկ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեկ օպերացիա ենք պատրաստում, որով թշնամին կջախջախվի հենց այդ տարածքներում, ուժեր են կուտակել, հավաքներ, խորհրդակցություններ են արել։ Այդպես էլ որևէ օպերացիա տեղի չունեցավ և հայտնի չէ, թե ինչու․ մենք սրա պատասխանը ևս պետք է ունենանք: Ինչո՞ւ չեղավ՝ ես չգիտեմ:

Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան, որևէ ռազմական փորձագետ ևս չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց այնտեղ և չեմ կարծում, որ հիմա մենք ի վիճակի ենք դա պարզել այնքան ժամանակ, ինչքան այս իշխանությունը մնա իշխանության: Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը, ուրեմն այս իշխանությունը պետք է հեռանա և միայն այդ պարագայում հենց իրենք զինվորականները պետք է ճշմարտությունն ասեն՛՛:

 

  • Կիսվել: