շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վարչապետի գլխավորությամբ Կառավարությունն ամբողջ կազմով տեղափոխել Սիսիան․ Պահպանողական կուսակցության հայտարարությունը

Վարչապետի գլխավորությամբ Կառավարությունն ամբողջ կազմով տեղափոխել Սիսիան․ Պահպանողական կուսակցության հայտարարությունը

Սյունիքում ստեղծված սպառնալից վիճակի առնչությամբ պահանողական կուսակցությունը կոչով  դիմել Կառավարությանը․

 
  1. ՀԱՊԿ-ի կողմից անհապաղ միջամտության բացակայության կամ հարցի ձգձգման քաղաքականություն վարելու պարագայում մեկշաբաթյա ժամկետում սկսել այդ կառույցից Հայաստանի Հանրապետության դուրս գալու գործընթաց:
  2. Միջպետական ռազմական պայմանագրերով նախատեսված պարտավորությունների անհապաղ կատարման պահանջով պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իսկ ձգձգման պարագայում մեկշաբաթյա ժամկետում սկսել Ռուսաստանի հետ ռազմական միջպետական պայմանագրերի վերանայման գործընթաց:
  3. Ռազմաքաղաքական աջակցության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով սկանդինավյան խաղաղապահների տեղաբաշխման խնդրանքով պաշտոնապես և հրապարակավ դիմել ԵԱՀԿ-ին և ՆԱՏՕ-ին:
  4. Գումարել օրենքի ուժով լուծարված, սակայն պարտականությունների կատարման լիազորությունները պահպանած ԱԺ հատուկ նիստ և օրենքի ընդունմամբ սառեցնել Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության՝ Հայաստանի բոլոր պարտավորությունների կատարումը:
  5. Երկրում հայտարարել ռազմական դրություն և համընդհանուր մոբիլիզացիա:
  6. Անմիջապես զինաթափել և ՀՀ դատարանի առջև կանգնեցնել ՀՀ սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական զինվորականներին՝ չբացառելով Ադրբեջանում պահվող հայազգի պատանդների հետ նրանց փոխանակման հնարավորությունը:
  7. Վարչապետի գլխավորությամբ Կառավարությունն ամբողջ կազմով տեղափոխել Սիսիան քաղաք և Սիսիանից կառավարել երկիրը, ընդունել ու ճանապարհել արտասահմանյան պատվիրակություններին, քանի դեռ թեկուզ կես մետրի չափ ՀՀ տարածքի մեջ խորացած ադրբեջանական զինվորական կա:

  • Կիսվել: