երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք. Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի մասին

Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք. Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի մասին

Որևիցե մեկնաբանություն չեմ կարող անել: Կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, որոնք այնտեղ են, մենք իրենց հետ կապված աշխատանքներ ենք արել, անելու ենք անընդմեջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղակական ղեկավարությունը ազատ չի արձակվելու:

«Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք և Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան. դա չի քննարկվում: Դա մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա և չի եղել երբեք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել էին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։ 

  • Կիսվել: