ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչպես են ընթանում ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները. Պետքարտուղարության անդրադարձը

Ինչպես են ընթանում ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները. Պետքարտուղարության անդրադարձը

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսային ճեպազրույցի ընթացքում պատասխանեել են լրագրողների հարցերին, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնն ընդգծել են ԱՄՆ հանձնառությունը խաղաղ կարգավորմանը և տեղեկացրել, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումների շարք կունենան Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում:

Բոնոյի խոսքով՝ կողմերը խոստովանել են, որ սա առաջին անգամն է, որ նրանք հանդիպում են հաջորդաբար մի քանի օրվա ընթացքում: Նա շեշտել է՝ քննարկումներն ընթանում են շատ կառուցողական:

  • Կիսվել: