ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ինչպե՞ս կարող ենք այս մարդկանց բյուջեն վստահել․ Իզաբելա Աբգարյան

Ինչպե՞ս կարող ենք այս մարդկանց բյուջեն վստահել․ Իզաբելա Աբգարյան

Ավագանու նիստում չգրանցվելը միակ ձեւն է, որ ունի ընդդիմությունը, որպեսզի տապալի ու չանցկացնի ցանկացած նախագիծ: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:

«Դուք գիտեք, որ մենք հնարավորություն չունենք դեմ քվեարկելով կասեցնել այն նախագծերը, որոնք բնավ օգուտ չեն երեւանցիներին: Դրանք չպետք է ընդունվեն, ուստի «Ազգային առաջընթացը» որոշում ունի չգրանցվելու այդ նախագծերի քվեարկությանը:

Ինչ վերաբերում է ավտոկայանատեղիների թանկացմանը, դա այն հարցն է, որը հնարավորինս լայն քննարկվեց, եւ մենք շատը լավ ծանոթ ենք բոլորի մոտեցմանը»,-ասաց նա:

Իզաբելա Աբգարյանը նաեւ հայտարարեց, որ իրենք դեմ են նաեւ Երևանի 2024 թվականի բյուջեի հաստատմանը, Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրին, նաեւ Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրին. «Դրանք քաղաքական փաստաթղթեր են, որովհետեւ այս միջոցով իշխող ուժն իրականացնում է իր ռազմավարությունը: Եթե մենք գոհ լինեինք նախորդ տարիների ռազմավարությունից, մենք գուցե չմասնակցեինք այս ընտրություններին: Մենք չունենք վստահություն այս իշխանությունների հանդեպ, որ նրանք բյուջեն ճիշտ, թափանցիկ կկառավարեն: Մենք տեսնում ենք՝ ինչպես են մսխվում հսկայական գումարներ մեկ անձից գնումներով, ինչպես են անհաշվետու կերպով  գումարներ ծախսվել: Ուստի չվստահելով ինչպե՞ս կարող ենք այդ մարդկանց բյուջեն վստահել:

  • Կիսվել: