շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչպե՞ս կարող է տեռորիստ ստահակը կռվի հայ զինվորի դեմ․ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր

Ինչպե՞ս կարող է տեռորիստ ստահակը կռվի հայ զինվորի դեմ․ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարովը տարակուսած է, թե ինչպե՞ս կարող է տեռորիստ ստահակը կռվի հայ զինվորի դեմ։ Նա նաև իր հիացմունքն է հայտնել հայ հոգևորականների հանդեպ, ովքեր զինվորին հավասար` խաչը ձեռքին կռվում են։

«Ինչպե՞ս կարող է տեռորիստ ստահակը կռվի հայ զինվորի դեմ, որի պապերն են գեներալներ` Լորիս-Մելիքովը, Մադաթովը, մարշալներ` Բաղրամյանը, Խամփերյանցը, Բաբաջանյանը, ծովակալ Իսակովը։ Ինչպե՞ս կարող այդ ոչնչությունը կռվել մի ժողովրդի դեմ, որի հոգևոր ծառայողները մի ձեռքին խաչը, մյուսին` զենքը կռվում են թշնամու դեմ։ Դուք նման բան տեսե՞լ եք աշխարհում։ Չկա այլ տեղ նման բան։ Պատկերացնու՞մ եք հոգևորականը զինվորին հավասար` խաչը ձեռքին կռվում է։ Այնպես որ` ինձ համար այս պատերազմի ելքը կանխատեսելի է և վճռված է շատ վաղուց»,- հայտարարել է նա։

  • Կիսվել: