ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար. Էդմոն Մարուքյան

Ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյան հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  վերջնիս հեռուստաուղրեձով հանդես գալու մասին հաղոդագրությունից հետո։

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը շուտով հանդես կգա տեսաուղերձով, մի բան էլ ես հարցնեմ.

Երեկ "Իմ քայլը" խմբակցությունը մերժեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ մեր առաջարկը՝ դեմ քվեարկելով նախագծին։
 
Այսինքն, երկրում ռազմական դրություն էր, ռազմական դրություն է։
 
Եթե ռազմական դրությունը միայն Ձեր իշխանությունը պահպանելու համար չէ, ապա ինչու՞ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար»:
 

  • Կիսվել: