«Ինչո՞ւ պետք է շեղվենք մեր ներքին օրակարգից». Գալյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին
Կներեք, իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ–ն ներկուսակցական քարոզարշավ է անում այն օրերին, երբ Հայաստանի քթի տակ բուռն պատերազմ է ընթանում, և տպավորություն է հայ հանրության մոտ, որ կառավարությանը չի հետաքրքրում դա կամ ինքը շատ անտարբեր է ՀՀ–ի սահմանների անմիջական հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։
Ճշտող հարցին՝ նորմա՞լ է, որ մեր սահմանների մոտ պատերազմ է, իսկ իշխանությունները ներկուսակցական քարոզարշավ են իրականացնում, Գալյանը պատասխանեց. «Ի՞նչն է խանգարում դա անել, եթե այս պահին, վստահաբար Անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ ինչու պետք է շեղվել ներքին օրակարգից և ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է և այլն։ Այսինքն ինչպե՞ս պետք է դա արտահայտվեր»։
Դիտարկմանը, որ վերջին 2 օրերին հանրությունը միայն տեսնում է, որ վարչապետը կուկուռուզ ու պերաշկի է ուտում, նա արձագանքեց. «Եթե դուք կուկուռուզ ու պերաշկի չեք սիրում, դա ձեր խնդիրն է»։


