ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքին․ պարզաբանում է Լիլիթ Մակունցը

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքին․ պարզաբանում է Լիլիթ Մակունցը

«Արդարադատության նախարարությունը, նաեւ այլ գործընկերներ ակտիվ բանակցությունների մեջ են եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, ընդհանուր կոնցեպտուալ քննարկումների առումով: Իսկ քանի որ կոնցեպտուալ ատռումով որեւէ խնդիր չի առաջացել, եւ մենք ունեցել ենք նախնական տեղեկատվություն, որ մինչեւ այդ օրը հրապարակվելու է, ուստի մենք որոշել ենք շրջանառել նախագիծը: Նաեւ ունեցել ենք նախադեպեր, երբ այդ գործընթացները եղել են զուգահեռ, այինքն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը եղել է նախագիծը հրապարակելուց հետո: Ընդ որում դա եղել է նաեւ նախորդ շաբաթ»,- ասաց նա:

Նա նաեւ անդրադարձավ «ԻՄ քայլը» խմբակցության միաձայն քվեարկությանը (88 կողմ)՝ նշելով, որ դա դա ցույց տվեց «Իմ քայլի» միասնականությունը:

«Պարզաբանեմ, թե ինչու չենք ներառել, որովհետեւ նախ, ինչպես գիտեք, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է եւ պարտադիր բնույթ չի կրում, որի մասին կա նաեւ կարծիքում: Երկրորդ, այնտեղ նաեւ նշվում է, որ ՀՀ իշխանությունները իրավիճակը գնահատելով պետք է որոշումներ կայացնեն անցումային փուլի տեւողության առումով: 2018-ից հետո, երբ ՍԴ-ն այլ նախագահ ունեցավ, անցումային փուլն այդ ժամանակից սկսված է եւ 1,5 տարի անցել է այդ ժամանակահատվածից: Եվ որպեսզի լարվածությունն այդ ամենի շուրջ էլ ավելի չխորանա, չեսկալացվի լարվածություն, «Իմ քայլը» հավանության է արժանացնում այն տեսակետը, որ այս պահին անցումային փուլ պետք չէ»,-ասաց նա:

  • Կիսվել: