կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ինչի մասին է վկայում հարևան երկրի նման պահվածքը․ «Հայաստանի Հանրապետություն»

Ինչի մասին է վկայում հարևան երկրի նման պահվածքը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Միջազգային խոշոր կառույցների ղեկավարների այցերից կամ Արցախյան խնդրին վերաբերող միջազգային իրադարձություններից առաջ Ադրբեջանը միշտ էլ գնում է սադրանքների: Այս անգամ սահմանի ապակայունացման առիթը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության այցն էր տարածաշրջան:

Սահմանային միջադեպերով փորձ է արվում խնդրով շահագրգիռ անձանց եւ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սեւեռել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհի բացման խնդրի վրա: Ինչպես միշտ, այս անգամ էլ Ադրբեջանը փորձում է խոսել շանտաժի լեզվով, որը բնականաբար արդյունք չի տա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: