ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարուքյանն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում է հանդես գալ Ազգային ժողովի միասնական հայտարարության նախագծով

Մարուքյանն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում է հանդես գալ Ազգային ժողովի միասնական հայտարարության նախագծով

 "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում է հանդես գալ Ազգային ժողովի միասնական հայտարարության նախագծով, որում ըստ նրա պետք է հստակ կձևակերպվի հետևյալը՝

ՀՀ Սահմանադրության՝
- 88-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:
- 105-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ Խորհրդարանի խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

- Հայաստանը բացառում է սուվերեն միջանցքի տրամադրումը Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի:

- Հայաստանը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 3 տասնամյակ տևող շրջափակման վերացմանը, ճանապարհների ու կոմունիկացիաների բացմանը:

- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չպետք է կապվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի հետ և պետք է քննարկվի այդ գործընթացից զատ։ Արցախի Հանրապետության տարածքի հաշվին, առանց Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտության, չի կարող տեղի ունենալ որևէ դեմարկացիա և դելիմիտացիա Հայաստանի և Ադրբեջանի միջև։

- Ադրբեջանական զորքը պետք է անհապաղ լքի ՀՀ տարածքը՝ սպասելով և հնարավորություն տալով ստեղծվող հանձնաժողովին կառուցողական աշխատանք իրականացնել։

"Կարծում եմ՝ այս մասով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ունեն միևնույն դիրքորոշումը և, ըստ այդմ, որպես երկրի բարձրագույն օրենսդիր մարմին, կարող են և պետք է միասնաբար հանդես գան արտաքին ճակատում՝ ընդունելով Ազգային ժողովի հայտարարությունը",- գրել է Մարուքյանը Facebook-ի իր էջում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: