ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ինչ-որ պահից ասել եմ, թող աշխարհը փուլ գա, բայց էլ այսպես չի լինի. Ալեն Սիմոնյանը՝ Անելա Գուբրյանին առաջին հայացքից սիրահարվելու մասին

Ինչ-որ պահից ասել եմ, թող աշխարհը փուլ գա, բայց էլ այսպես չի լինի. Ալեն Սիմոնյանը՝ Անելա Գուբրյանին առաջին հայացքից սիրահարվելու մասին

«Այո, երջանիկ եմ զգում, ամեն ինչ լավ է»,- Tete A Tete հաղորդմանն ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իրենից 20 տարի փոքր դերասանուհի Անելա Գուբրյանի հետ նշանադրության մասին հարցին։

Ալեն Սիմոնյանը սուտ է որակել այն տեղեկությունները, թե Գուբրյանն իր ընկերոջ դուստրն է։

«Ես իր ծնողներին ճանաչել եմ երևի մի 20 տարի, ես հարգանքով եմ մոտենում իր ծնողներին, բայց մենք ընկերներ չենք, մենք երբևիցե ընկերներ չենք եղել, իրար ծնունդների չենք գնացել, նոր տարի չենք շնորհավորել, ընկերություն չենք արել»,-ասել է նա։

Հարցին, թե սիրահարվե՞լ է առաջին հայացքից, Սիմոնյանը պատասխանել է. «Դժվար է ասել, բայց երևի հա։ Այդ միտքն ինձ միշտ խանգարել է, ես միշտ փորձել եմ փախնել իրականությունից, բայց եղավ այն, ինչ եղավ»։

Հաղորդավարը հարցրել է՝ ինչպես է ստացվում, որ ամուսնացած տղամարդը սիրահարվում է երիտասարդ աղջկան, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Հարցը երիտասարդ կամ ոչ երիտասարդը չի, դու տարիքին չես սիրահարվում, տարիքը երկրորդական է։ Իհարկե, իր բացասական կողմն ունի։ Կյանք է, պատահում է, ու դու ոչ մի բան չես կարողանում դրա հետ անել, ու ինչ որ պահի հասկանում ես, որ ճիշտն էլ դա է»։

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը նշել է, որ ընտանիքը փրկելու փորձեր հաճախ են եղել, դրանց հետևանքով նաև ծանր իրավիճակներ են եղել բաց թողած ժամանակի, առանց իրար հետ լինելու հետ կապված։

«Ինչ-որ պահից ես ասել եմ, թող աշխարհը փուլ գա, բայց էլ այսպես չի լինի։ Ինչքան կարելի՞ է իրականության հետ չառերեսվել»,-ասել է նա։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի խոսքով, տարիներ շարունակ ինքն ու նախկին կինը՝ Մարիամ Մարգարյանը չեն շփվել Մարիամի մոր՝ «Հրապարակ»-ի գլխավոր խմբագրի ու քրոջ հետ, քանի որ վերջին հանդիպումները սկանդալով էին ավարտվել։

«Չենք շփվել, չենք շփվում ու ցանկություն էլ չկա մեծ հաշվով»,-ասել է նա։

  • Կիսվել: