երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ-որ բանից կտրվել են, որ այսպիսի փոքրիկ և մանր քայլերի են դիմում. Ավինյան

Ինչ-որ բանից կտրվել են, որ այսպիսի փոքրիկ և մանր քայլերի են դիմում. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել 171 ավտոբուսի ձեռքբերման համար մրցույթին։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է՝ «Հին տրամաբանությամբ խնդիր չենք ունենա, չէ՞՝ մեկն ուզենա փչացնի»:

Գնումների վարչության պետ Վահան Պապիկյանն ասել է. «Էլեկտրոնային աճուրդ էր հայտարարված։ Հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարի հրամանով տվյալ ապրանքի ձեռքբերումը էլեկտրոնային աճուրդի ցանկում էր, հայտի ապահովումները չէին կցում, որ մրցույթը փչացնեին»:

«Ո՞վ էր այդ տնտեսվարողը, հաջորդ նիստին անունը կնշեք, հասկանանք՝ ովքեր էին նեղացել և ինչից էին նեղացել»,- հարցրել է Տիգրան Ավինյանը:

Փոխքաղաքապետ  Սուրեն Գրիգորյանն էլ ասել է, թե ֆինանսների նախարարության գործընկերներին տեղեկացրել են, և այնտեղից արձագանքել են, որ քայլեր են ձեռնարկում՝ փոխելու ձևաչափը։

«Այդ սեփականատերերին պետք է հասկանալ և համապատասխան վերաբերմունք կիրառել քաղաքապետարանի բոլոր մրցույթների ժամանակ: Ենթադրում եմ՝ ուրիշ տեղերում կան այդ մարդիկ, ինչ-որ բանից կտրվել են, որ այսպիսի փոքրիկ և մանր քայլերի են դիմում։ Բայց դրանից քաղաքն է տուժում փաստացի։ 1-2 կամ 3 ամիս հետաձգվում է 171 ավտոբուսի գնում, հետևապես, երևանցիները պետք է իմանան՝ էդ մարդիկ ո՞վ են»,- արձագանքել է Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: