չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինչ հարցեր են քննարկվելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում. Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են օրակարգը

Ինչ հարցեր են քննարկվելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում. Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են օրակարգը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին՝ երկկողմ ֆորմատով։ Երրորդ կողմի ներկայություն նախատեսված չէ։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե այս ամիս նախատեսված հանդիպման օրակարգում լինելու է Ղազախ-Թովուզ շրջանների սահմանազատման հարցը։ ՀՀ փոխվարչապետի գրասենյակին հղված հարցմամբ լրատվամիջոցը խնդրել էր հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։ Նաեւ պարզաբանել, որ եթե հաստատված չեն, թե ինչ քարտեզներով և սկզբունքներով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, ապա ինչի հիման վրա է Ադրբեջանի նախագահի հայտարարած հատվածում իրականացվելու սահմանազատումը և հնարավո՞ր է, որ Տավուշում սահանազատումը իրականացվի այնպես, ինչպես Սյունիքում և Գեղարքունիքում՝ GPS-ի հիման վրա։ Նաև հետաքրքրել է, որ եթե Ադրբեջանը դեմ է կոնկրետ քարտեզներով սահմանազատմանը և նախընտրում է դա անել փաստաթղթերով, որքանով է հայկական կողմի համար ընդունելի այս մոտեցումը։

Ի պատասխան բոլոր այս հարցերի՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ընթացքում նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։ «Նախագծում պետք է սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր»:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: