Ինչ են քննարկել Միրզոյանն ու Տիխանովսկայան. մանրամասներ
Վիլնյուսում հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան, հայտնում է tsikhanouskaya.org-ը:
Նշվում է, որ երկխոսության ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսի, Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական իրավիճակը, ինչպես նաև ժողովրդավարական ուժերի համագործակցությունը Հայաստանի կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության հետ:
Տիխանովսկայան և Միրզոյանը նաև խոսել են Հայաստանում Բելառուսի և բելառուսների վիճակի մասին, մասնավորապես՝ իշխանության պահանջով Բելառուսի քաղաքացիներին չարտահանձնելու մասին։
Հանդիպման ավարտին Տիխանովսկայան հույս է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի և Բելառուսի ժողովրդավարական ուժերի միջև:
Նշվում է, թե Տիխանովսկայան ընդգծել է, որ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ, ժողովրդավարական, եվրոպական ապագայի: