կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչ է ասել կեղծ «Դիաննա Հարությունյանը» ԱԱԾ-ում

Ինչ է ասել կեղծ «Դիաննա Հարությունյանը» ԱԱԾ-ում

«Դիաննա Հարությունյան» անվամբ ֆեյսբուքյան էջի կեղծ օգտատերը, որը ըստ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տվյալների ավելի վաղ տեղեկություն էր տարածել առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին Իրաքում «հաջող օպերացիա» անց կացնելու համար, որի ընթացքում զոհվել էր իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին, այսօր ԱԱԾ-ում փորձել է բացատրել իր արարքի շարժառիթը։

Նա մասնավորապես պատմել է, որ «Դիաննա Հարությունյան» անվամբ ֆեյսբուքյան էջը ստեղծել է դեռ 2018 թվականին և դրա միջոցով տարածել ընդդիմադիր բնույթի քաղաքական բովանդակությամբ նյութեր։ Կեղծ «Դիաննա Հարությունյանը» նաև ընդունել է, որ ինքն է տարածել վարչապետի Թրամփին շնորհավորելու մասին լուրը, քանզի համարում է, որ ՀՀ երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի է ազատազրկված։

Միևնույն ժամանակ նա հավաստել է, որ չի գիտակցել իր արարքի հետևանքները, մասնավորապես այն, որ դա կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը և պետության շահերին։  Կեղծ «Դիաննա Հարությունյանը» նշել է, որ զղջում և ներողություն է խնդրում իր արարքի համար։

Նշենք, որ օրեր առաջ ֆեյսբուքում լուր տարածվեց առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբրև թե շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրաքում անց կացրած «հաջող օպերացիայի» կապակցությամբ, որի ժամանակ զոհվել է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին։ Լուրը տարածվել է ադրբեջանական ապա իրանական տիրույթւոմ՝ հրահրելով հակահայկական տրամադրություններ։

Այս առընչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ԱԱԾ-ին գտնել կեղծ ինֆորմացիայի աղբյուրը։ Եվ սյօր արդեն կեղծ «Դիաննա Հարությունյանը» փեռբակալվել է։    

     

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: