երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իմքայլական պատգամավորը պատասխանել է Վանեցյանի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին օգտատիրոջ հարցին

Իմքայլական պատգամավորը պատասխանել է Վանեցյանի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին օգտատիրոջ հարցին

՛՛Ազատության՛՛ ՛՛Ֆեյսբուքյան ասուլիսի՛՛ ժամանակ այսօր ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, պատասխանեով օգտատերերի հարցին, թե ինքն ասել է, որ Վանեցյանն օտարերկրյա գործակալ է, եթե այդպես է՝ ո՞ր երկրի, և ո՞րն է փաստը, ասաց, որ ինքը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին ինքը հայտարարություն չի արել, այլ կասկածներ է հայտնել՝ հիմք ընդունելով պաշտոնաթողությունից հետո նրա մուտքը ակտիվ քաղաքականություն եւ արտասահմանյան ուղեւորությունները։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես նման հայտարարություն չեմ արել։ Ես կխնդրեի այդ օգտատիրոջը, որ եթե լինի այդպիսի տեքստ կամ տեսանյութ, որտեղ ես արել եմ այդ հայտարարությունը, թող ուղարկի ինձ, ես կածնոթանամ այդ հայտարարության հետ։ Թերեւս, կարծում եմ,  օգտատերը նկատի ունի իմ հարցադրումները, որտեղ ես հարցեր եմ տվել, կասկածներ եմ հնչեցրել, որոնք հայտարարություններ չեն։ Այնպես որ, թե կոնկրետ որ երկրի,   եւ որն է փաստը․․․ Չկան փաստեր կամ կան, բայց չեն հրապարակվում։ Եվ  դրանք եղել են կասկածներ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ՛՛։

Նա պատասխանեց նաեւ օգտատիրոջ մյուս հարցին, թե արդյոք որպես պատգամավոր ինքը հորդորե՞լ է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ստուգի, թե Վանեցյանը հավաքագրվե՞լ է օտարերկրյա ծառայության կողմից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա իմաստը ո՞րն է նման կասկած հայտնելու, եթե գործին ընթացք չէր տրվելու:

Այս առնչությամբ Հակոբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է ստուգի, ստուգողները բոլորովին այլ տեղում են գտնվում։ ՛՛ Պետք չի միանշանակ պնդել, թե ընթացք չեն տալու, գուցե տվել են արդեն կամ կտան։ Ես կասկածներ եմ հնչեցրել, դատելով նրա գործողություններով, պաշտոնանկ լինելուց անիմջապես հետո քաղաքական դաշտ է մտել, հաճախակի այցեր է արել արտերկրներ, իմ մեջ կասկածներ են առաջացել՛՛,-նշեց նա։

Ինչ վերաբերում է երկրները կոնկրետացնելուն՝ պատգամավորն ասաց. ՛՛Տարբեր երկրներ։ Իմ մեջ հարց առաջացնողը դա էր, որ պաշտոնանկ լինելուց անմիջապես հետո մտել է ակտիվ քաղաքականություն, հանդիպումներ ունեցել տարբեր մարդկանց հետ, այդ թվում արտասահմանում՛՛։

 

  • Կիսվել: