ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Իմ տունը Հայաստանն է» կուսակցության շտաբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն

«Իմ տունը Հայաստանն է» կուսակցության շտաբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն

«Իմ տունը Հայաստանն է» կուսակցության շտաբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն:

ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանության պետին ուղարկվել է հետևյալ դիմումը.

«Հայտնում ենք, որ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում հատուկ սահմանված գովազդային լուսատախտակների մեջ տեղադրված են թիվ 10 քվեաթերթիկի նշումով և «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի պատկերով քարոզչական պաստառները:

Վերջին օրերին մեր շտաբի ներկայացուցիչները ֆիքսել են հետևյալը՝ բազմաթիվ շենքերում միատիպ ձեռագրով վնասվում և փչացվում են տեղադրված լուսատախտակները: Նույն մեթոդաբանությամբ խոչընդոտվում են օրինական քարոզչություն իրականացնելու մեր հնարավորությունները:

Բացի այն, որ դա տարրական այլանդակություն է, որն իրականացնում են դժկամ և վարկաբեկված մրցակիցները, դա նաև առաջացնում է քրեական պատասխանատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ոստիկանությունից պահանջվել է փաստի առթիվ ձեռնարկել միջոցներ, հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

  • Կիսվել: