երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Իմ քայլը» պատգամավորներից մեկը՝ Փաշինյանի գրառումը քննադատելու համար ստանում է սպառնալիքներ. ՄԻՊ

«Իմ քայլը» պատգամավորներից մեկը՝ Փաշինյանի գրառումը քննադատելու համար ստանում է սպառնալիքներ. ՄԻՊ

«Իմ քայլը» պատգամավորներից մեկը՝ Փաշինյանի գրառումը քննադատելու համար ստանում է սպառնալիքներ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը, ում գրառման մեջ կարդում ենք․

«Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն:

 Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը:

 Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

 Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։

Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»:

  • Կիսվել: