«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պարզաբանում են, թե ինչո՞ւ ծափահարեցին
Պատագամով Արման Եղոյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ծափահարություններին լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուսափում է պատասխանել, թե ինչի համար ծափահարեց. «Շատ ավելի կարևոր հարցեր կան»,-նշեց նա:
Շիրակ Թորոսյանն էլ ասաց, որ լավ մտքերի գաղափարների համար էր ծափահարում. «Մենք ասյսօր մի լավ առիթ էլ ունեցանք ծափ տալու, դա եզդիների Նոր տարին էր»,-նշեց նա:
Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց՝ ծափահարում էր, որ լրագրողներն իրեն այդ հարցը տային:
Հովհաննես Իգիթյանն ասաց, որ դահլիճը ողջունեց վարչապետի այն խոսքը, որ Արցախում ապագա կա: «Դա շատ կարևոր է, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի համար, որովհետև մենք բոլորս միասին պետք է այնպես անենք, որ Արցախում ժողովուրդը երաշխիք զգա, որ այնտեղ կարելի է ապրել, ընտանիք
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին՝ քաղաքական ամբիոնը ծափերի՞ համար են օգտագործում, ասաց․ «Այո, միանշանակ»։