չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Իմ քայլը»-ի դիրքորոշումը հայտնի կդառնա ՍԴ դատավորի թեկնածուին հանդիպելուց հետո. խմբակցության ղեկավար

«Իմ քայլը»-ի դիրքորոշումը հայտնի կդառնա ՍԴ դատավորի թեկնածուին հանդիպելուց հետո. խմբակցության ղեկավար

Խորհրդարանն ու, մասնավորապես, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը բավարար ժամանակ ունեն՝ նրան ուղղելու բոլոր հուզող հարցերը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ՍԴ նոր դատավորի թեկնածուին։

«Հանդիպում կազմակերպելուց և մեզ հուզող բոլոր հարցերը բարձրաձայնելուց հետո պատգամավորները կձևավորեն իրենց դիրքորոշումը», - նշեց Մակունցը:

Նշենք, որ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հաստատեց ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։

  • Կիսվել: