երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաքին հանգանակվել է 700 մլն դրամ

«Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաքին հանգանակվել է 700 մլն դրամ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ կայացած «Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաքին` մասնավորապես գրելով. «Շատ կարեւոր ինստիտուտ է կայանում. երկրի ղեկավարի տիկնոջ գործունեություն, ի քաջալերում մեր երկրի բոլոր կանանց:»

Իր հերթին նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որն հանդիասնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իր ելույթում նշել է․ «Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր: Մեր և մեր ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև գալա ընթրիքի ժամանակ իրականացված դրամահավաքի արդյունքները: Ուրախ եմ տեղեկացնել, որ երեկ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ, որը մեր հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել: Այս գումարներն ուղղվելու են «Իմ քայլը» հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը: Շնորհակալ ենք Ձեր վստահության, գնահատանքի և ներկայության համար։»

 

  • Կիսվել: