ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իմ քայլը» ավագանու անդամներին շանտաժի է ենթարկել․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

«Իմ քայլը» ավագանու անդամներին շանտաժի է ենթարկել․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Սա բացարձակապես չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը՝ պարզաբանելով, թե ինչու մերժում է այս պրոցեսը։

«Երկրորդ պատճառն այն գործիքակազմն է, այն շանտաժի ու սպառնալիքի լեզուն, որն օգտագործվել է Երևանի ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս քվեարկության արդյունքների օրինականությունն արդեն իսկ կասկածի տակ է դրվում։

«Երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի և սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կորզել, ինչի առթիվ դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել»,-ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ ավագանու երկու անդամներ բարձրաձայնել են, որ «Իմ քայլը»-ից Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանը իրենց շանտաժի են ենթարկել»։ «Պարզ դարձավ, որ իրենց միակ մտավախությունը քաղաքապետի՝ աճող, ՔՊ-ի՝ նվազող վարկանիշն է»,-ասաց նա։

  • Կիսվել: