երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Իմ քայլում» «իտոգի» չեն եկել․ սպասում են Փաշինյանի հրահանգին.  «Հրապարակ»

«Իմ քայլում» «իտոգի» չեն եկել․ սպասում են Փաշինյանի հրահանգին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, վերջերս ներքին քննարկում է ծավալվել «Իմ քայլում»՝ կարծիքները բաժանվել են։ Մի մասը հակված է Քոչարյանի ցանկացած քայլը, հայտարարությունը, նրա թիմի գործողությունները պահել խոշորացույցի տակ եւ «հակահարվածը» չուշացնել։ Իսկ ավելի ծանրակշիռ հատվածն այն կարծիքին է, որ այդպիսով ակամայից ուռճացնում են իրենց ախոյանին, պետք է որդեգրել, այսպես կոչված, անտարբերության մարտավարություն եւ Քոչարյանի դեմ պայքարը թողնել իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների եւ ֆեյքերի տիրույթում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեռեւս «իտոգի» չեն եկել եւ սպասում են, թե ինչ կհրահանգի Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավից առաջ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: